Ստուգվել են զինծառայողների գործողությունները դաշտային պայմաններում. ՀՀ ԶՈՒ 1-ին զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն

ՀՀ զինված ուժերի 1-ին զորամիավորման N զորամասի տանկային վաշտերի ներգրավմամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստուգվել են զինծառայողների գործողությունները դաշտային պայմաններում, ստորաբաժանումների փոխգործակցությունը մարտի նախապատրաստման և վարման ընթացքում, հրամանատարական կազմի ղեկավարման հմտությունները:

Զինծառայողների մասնագիտական գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված զորավարժությանը ներգրավված անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստություն, խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )