Այս տարի Զատիկը տարբեր կլինի շատերիս համար, սակայն հեռավորություն պահպանելով կարող ենք պահպանել մյուսների անվտանգությունը. Էլիզաբեթ II թագուհու ուղերձը տոնի առթիվ

Մեծ Բրիտանիայի թագուհին ուղերձ է հղել Սուրբ Հարության տոնի առթիվ՝ հորդորելով մարդկանց լցվել հույսով կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար՝ ասելով, որ «այն չի հաղթի մեզ»:

Ինչպես հայտնում է CNN-ը, Էլիզաբեթ Երկրորդ թագուհու գրավոր ուղերձում, որը հրապարակել է Վինձորյան ամրոցը, ասվում է, որ Զատիկին «լույսը հաղթում է խավարին»:
«Այս տարի Զատիկը տարբեր կլինի շատերիս համար, սակայն հեռավորություն պահպանելով մենք կարող ենք պահպանել մյուսների անվտանգությունը: Սակայն Զատիկը չի չեղարկվում. մենք տոնի կարիքն ունենք, ինչպես երբևէ: Հարություն առած Քրիստոնին գտնելն առաջին Զատկի օրը նրա հետևորդներին հույս տվեց, և մենք բոլորս կարող ենք ոգեշնչվել այդ օրինակով»,- ասվում է թագուհու ուղերձում:

«Մենք գիտենք, որ կորոնավիրուսը չի հաղթի մեզ: Լույսն ու կյանքը առավել են մահվանից, որքան էլ այն մռայլ լինի, հատկապես վշտացածների համար: Թող Սուրբ Հարության հույսի կենդանի կրակը կայուն ուղեցույց լինի, երբ նայենք ապագային», – հավելել է թագուհին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )