Ամստերդամի օդանավակայանում ձերբակալվել են զինված անձինք

Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայանում ոստիկանները ձերբակալել են երկու զինված տղամարդու: Նշվում է, որ ձերբակալվածներից մեկի զենքը լիցքավորված է եղել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

Զինված անձանց մասին հաղորդագրություն ստացվել էր ոստիկանություն, երբ վերջիններս գտնվում էին գնացքի մեջ և ուղևորվում էին օդանավակայան: Իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննություն են անցկացնում: Ձերբակալվածները հարցաքննվում են:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )