Ողջ աշխարհում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն անցել է 400 000-ը. Worldometers

Կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալների համաձայն, կազմում է 1,780,312 մարդ, որոնցից 404 029-ն ապաքինվել են: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 1,267,456 մարդ:Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 108 827 մարդ: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն (20 577),
Իտալիան (19 468), Իսպանիան (16 606):

Covid-19-ով վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ վարակվել է 532 879 մարդ, ապա Իսպանիան (163 027 վարակված), որին հաջորդում է Իտալիան (152 271):

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )