Հնդկաստանում կախաղան են բարձրացրել խմբակային բռնաբարության աղմկահարույց դեպքի 4 մասնակցի 12:33 • 20.03.20

Հնդկաստանում հինգշաբթի մահապատժի են ենթարկել 2012 թվականին Նոր Դելիում երիտասարդ կնոջ խմբակային բռնաբարության և սպանության մեղավորներին, գրում է scmp.com կայքը:

Հանցագործներին յոթ տարվա բանտարկությունից հետո կախաղան են բարձրացրել Դելիի Թիհար բանտում: Հայտնի է, որ երկրի գերագույն դատարանը մերժել է նրանց պաշտպանության բողոքը:

Դատավճռի իրագործման ժամանակ բանտի մոտ հավաքվել են քաղաքացիներ, որոնք պահանջել են հանցագործներին մահվան դատապարտել:

Բժշկական ֆակուլտետի ուսանողուհի Ջոթի Սինգի խմբակային բռնաբարության գործը Հնդկաստանի պատմության մեջ ամենամեծ աղմուկ հանածներից էր:

2012 թվականին ուսանողուհին ընկերոջ հետ ավտոբուս է նստել, որտեղ վեց հարբած տղա ծեծի է ենթարկել նրա ընկերոջը, բռնաբարել աղջկան, այնուհետև երկուսին էլ դուրս նետել ավտոբուսից:

Մի քանի օր անց երիտասարդ կինը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )