Ինչ կլինի եթե կորոնավիրուսի հետ կապված կարանտինը խախտեն

Աշխարհի մի շարք երկրներ սահմանել են բավական խիստ պատիժներ, որոնք նախատեսվում են այն անձանց համար, ովքեր կխախտեն կորոնավիրուսի հետ կապված կարանտինը։ Այսպես, Չինաստանում կորոնավիրուսի կարանտինը խախտելու համար անձը կարող է բանտարկվել 10 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման պատժաչափով։ Իտալիայում կալանք է նախատեսվում նույն արարքի համար, մինչեւ երեք ամսով։ Հարավային Կորեայում նախատեսվում է մինչեւ մեկ տարվա բանտարկություն եւ տուգանք 8,2 հազար ԱՄՆ դոլարի չափով։ Սինգապուրում կարանտինը խախտողներին սպառնում է մինչեւ վեց ամսվա ազատազրկում կամ 7,1 հազար դոլարի տուգանք։ Իսրայելում կորոնավիրուսի կարանտինը խախտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանված՝ 3-7 տարի ժամկետով։ Արդեն կա հարուցված ինը քրեական գործ։ Չեխիայում նույն արարքի համար 100 հազար եվրոյի տուգանք է սահմանված, իսկ Ուզբեկստանում՝ բանտարկություն ութ տարի ժամկետով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )