Ռուսաստանում ավելացել են հակադեպրեսանտների վաճառքի ծավալները
Սկսած այս տարվա փետրվարի կեսերից սկսած Ռուսաստանում ավելացել են հակադեպրեսանտների վաճառքի ծավալները։ Այս մասին հայտնում է DSM Group վերլուծական կենտրոնը։
Ըստ հրապարակման, փետրվարի 17-23-ը հակադեպրեսանտների վաճառքն աճել է 6,8 տոկոսով, իսկ փետրվարի 24-մարտի 1-ին՝ 11,5 տոկոս։ Մասնագետները կարծում են, որ հակադեպրեսանտների վաճառքի ծավալների աճը կապ չունի արտաքին գործոնների հետ, սակայն չեն բացառում, որ բացասական լուրերը կարող են ունենալ ազդեցություն այդ վիճակագրության վրա։
