Փաշինյանը չի կռվում նախկինների հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրինք՝ կարո՞ղ է բանը հասնի նրան, որ կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցվի քարոզարշավը, ու չեղարկվի հանրաքվեն։ «Որոշում կկայացվի, ամեն կոնկրետ օր եւ ժամ որոշում է կայացվում՝ համահունչ իրավիճակին, որի մասին կհայտարարենք: Մեզ որեւէ բան չի խանգարում հանրային առողջությունից բխող որոշումներ կայացնել»,-ասաց պարոն Թորոսյանը։
– Դուք քարոզարշավին մասնակցո՞ւմ եք։
– Ես էս պահին չեմ մասնակցում, որովհետեւ ծանրաբեռնված եմ, բայց հնարավոր է եւ մասնակցեմ։

– Իսկ հետեւո՞ւմ եք քարոզարշավին, դրա ընթացքում հնչող հայտարարություններին։
– Հիմնականում կարեւոր հայտարարություններին հետեւում եմ։
– Կարո՞ղ եք ասել՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անընդհատ կռվում նախկինների հետ՝ հեղափոխությունից երկու տարի անց։
– (Քահ-քահ ծիծաղում է)․․․ Նիկոլ Փաշինյանը չի կռվում նախկինների հետ, Նիկոլ Փաշինյանն ուզում է Հայաստանը լինի իրավահավասար, բարեկեցիկ եւ որեւէ մեկից չկախված պետություն։ Եվ էս ամբողջ պրոցեսը դրան է տանում, որ մենք ունենանք Սահմանադրությամբ ամրագրված Սահմանադրություն եւ Սահմանադրական դատարան։
– Այս քարոզարշավի ընթացքում որեւէ մեկն իր հավին քշա չի ասում, որեւէ մեկն իրեն քննադատական խոսք չի ասում, բայց ինքը թիրախներ է գտնում, զայրանում է անհայտ անձանց դեմ, բռնկվում է, ի՞նչ թիրախներ է ընտրել Փաշինյանը։
– Ես, անկեղծ ասած, էդ հարցի ենթատեքստը լավ չեմ հասկանում, բայց կարծում եմ, որ հետեւելով քարոզարշավին՝ Դուք կարող եք Ձեր հարցերի պատասխանը գտնել։
– Նիկոլ Փաշինյանը Սյունիքում հրապարակեց մի հռչակագիր, որով պետք է գնահատական տրվի նախորդ 30 տարիներին՝ ասելով, որ 96 թ․ ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի կամքը, փոխարենը 99 թ․ ընտրությունները, երբ Քոչարյանն էր նախագահը, արտահայտել են ժողովրդի կամքը։ Դուք է՞լ եք համաձայն դրա հետ։
– Էդ հռչակագիրը մեր հավաքական դիրքորոշումն է արտահայտում։
– Այսինքն՝ Քոչարյանի օրոք եղել է այնպես, որ ընտրություն չի՞ կեղծվել։
– Ես արդեն պատասխանեցի Ձեր հարցին։ Այնտեղ նշված է, թե որ ընտրությունների մասին է խոսքը եւ որ հանգամանքներում։
– Այո, նշված է՝ 1999 թ․ խորհրդարանական ընտրությունների մասին է խոսքը։ Մինչդեռ այդ ժամանակ էլ գրում էին, որ ընտրությունները կեղծվել են։ Այսինքն՝ Քոչարյանի օրոք չի՞ կեղծվել։
– Էդ «օրոք» բառակապակցությունը մի քիչ ճիշտ չի։
– Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակվա ընտրությունները կեղծվել են։ Այդպե՞ս եք համարում։
– Արի վերջացնենք հարցազրույցը։
– Բայց Դուք համարո՞ւմ եք այդպես, որ 96-ի ընտրությունները կեղծվել են։
– Ես պատասխանեցի Ձեր հարցին

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )