2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները
Հայաստանի 2027 թվականի բյուջեով եկամուտները նախատեսված են 3 տրլն 603,8 մլրդ դրամի (մոտ 10 մլրդ դոլար), ծախսերը՝ 4 տրլն 72 մլրդ դրամի չափով։ Պակասուրդը կկազմի 468,2 մլրդ դրամ։
Եկամուտներից հարկային մուտքերն ու պետական տուրքերը կկազմեն 3 տրլն 462,7 մլրդ դրամ, սուբսիդիաները՝ 14,2 մլրդ, այլ եկամուտները՝ 126,9 մլրդ դրամ։ Կապիտալ ծախսերը նախատեսված են 761 մլրդ դրամ։
Կենսաթոշակային ապահովության ծախսերը կկազմեն մոտ 674 մլրդ դրամ, իսկ պաշտպանության ծախսերը՝ 616,5 մլրդ դրամ։ Պակասուրդը ֆինանսավորվելու է ներքին (մոտ 187,5 մլրդ) և արտաքին (մոտ 280,7 մլրդ) աղբյուրներով։
