Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է <<Սուրբ Աստվածամայր>>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին, ով մարտի 5-ին դաժան ծեծի էր ենթարկվել։
«Շատերս ենք ցավում այս աղջնակի եւ նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաեւ այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես եւ կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որեւէ արդարացում»,- գրել է վարչապետը:
Երեխային տեսակցել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )