Չարբախի երկու բնակիչներն էլ մահացած են եղել․․․

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի գերեզմանատան մոտակայքում քաղաքացիները ջրագծի համար փոս փորելիս ընկել են մեջը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Տեղեկացանք, որ փրկարարները տևական աշխատանքից հետո հողի տակ մնացած երկու քաղաքացիների մարմինները դուրս են բերել։ Երկուսն էլ եղել են մահացած։ Չարբախի բնակիչներ են։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )