Հեռախոսազրույց են ունեցել Պուտինն ու ալ-Ասադը
Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինը փոխանցել է տեղեկություններ Սիրիայի նախագահին, Կրեմլում նախօրեին տեղի ունեցած իր եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպման, ինչպես նաեւ այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Նախագահ ալ-Ասադը բարձր է գնահատել Պուտին-Էրդողան բանակցությունները եւ երախտագիտություն հայտնել Ռուսաստանին՝ Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում աջակցելու, Սիրիայի սուվերենիտետն ու տարածքային ամբողջականությունը ապահովելու համար։
