Ոսկու գինը համաշխարհային շուկայում ռեկորդ է սահմանել

Ոսկին համաշխարհային շուկայում գնային ռեկորդ է սահմանել, հասնելով վերջին յոթ տարվա ամենաբարձր գնանիշին։ Մեկ ունցիայի դիմաց ոսկին թանկանալով 0,6 դոլարով հասել է 1681,1 դոլարի։ Վերջին անգամ մեկ ունցիայի դիմաց 1690 դոլարի ոսկու գինը հասել էր 2013 թվականին։ Գնաճը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի հետ։ Թանկացել են նաեւ պլատինն ու պալադիումը։ Մեկ ունցիա պլատինի արժեքը կազմել է 905,22 դոլար, մեկ ունցիա պալադիումինը՝ 2579,8 դոլար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )