Մանե Գևորգյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանե Գևորգյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-ասված է որոշման տեքստում։Մ. Գևորգյանը մինչ այդ աշխատել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում՝ որպես միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող: Ավելի վաղ նա ՍիվիլՆեթի հանձնարարությունների գծով խմբագիրն է եղել:Հիշեցնենք, որ Վլադիմիր Կարապետյանը հունվարի 9-ին ազատվել էր վարչապետի խոսնակի պաշտոնից։«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ», – Ֆեյսբուքում գրել էր Կարապետյանը։ Twitter © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/03/02/1148732/

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )