Իռլանդիայում և Լյուքսեմբուրգում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը
Իռլանդիայում և Լյուքսեմբուրգում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Իռլանդիայում գտնվող վարակված տղամարդը ժամանել է Իտալիայից: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվում է, թե ում հետ է նա շփում ունեցել մինչև հոսպիտալացումը:
Լյուքսեմբուրգում վարակված տղամարդը ևս ժամանել է Իտալիայից: Մոտ 40 տարեկան հիվանդն ինքն է ժամանել հիվանդանոց և հայտնել հիվանդության նախանշանների մասին: Հիմա նա գտնվում է հիվանդանոցում, կատարվում են կրկնակի հետազոտություններ:
Վերջին շրջանում ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
