Բանակը մեր ժողովրդի միակ հույսն է ու խտապատկերը

Հայաստանում, իրականում շատ վտանգավոր բաներ են կատարվում։ Շաբաթներ շարունակ հասարակությունը ստանում էր տեղեկություններ բանակում ոչ մարտական պայմաններում եղած զոհերի մասին։ Իրավիճակը բավական մտահոգիչ է։ Բանակը Հայաստանի երրորդ Հանրապետության ամենից կայացած կառույցն է եւ ամենից նրբազգացը։ Բանակի թեման բոլորի թեման է ու հիմա հասարակությունը տագնապած է, քանի որ ինչ որ բան այնտեղ այն չէ։ Սա չափազանց վտանգավոր է, քանի որ Ղարաբաղյան ճակատում հնարավոր փոփոխությունների, դիվանագիտական շրջադարձերի ֆոնին բանակում նման միջադեպերը ուղղակիորեն կարող են ազդել բանակի ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի վրա։ Իշխանություններին կարելի է հասկանալ․ ուզում են քրեական ենթամշակույթը արմատախիլ անել նաեւ բանակում եւ դա լավ է։ Պետք է կոշտ եւ վիրահատական միջամտություն, որպեսզի պահպանվի եւ հեղինակությունը բանակի եւ կարգապահությունը։ Մենք այլ տարբերակ չունենք, որովհետեւ ապրում ենք չափազանց բարդ ռեգիոնում, որտեղ բոլորը չէ, որ բարի աչքով են նայում մեզ։ Ընդհանուր արժեհամակարգի փոփոխություն է պետք, հակառակ պարագայում հնարավոր է նաեւ բանակում կորցնենք ամեն բան։ Պատմության օրինակը չպետք է մոռանալ․ Կարսը հանձնվեց, որովհետեւ պաշտպանների մոտ բարոյահոգեբանական վիճակը խայտառակ անկումային էր։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )