Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է բալային համակարգին
Ինչպես հայտնի է, այս տարի գործել սկսեց նաեւ վարորդների բալային համակարգը։ Դեռ մինչ տարեսկիզբ կատակ կար, թե մինչեւ 20230 թվականը բոլորը Հայաստանում հետիոտն են դառնալու։ Պարզվում է իրականությունից այնքան էլ հեռու չէ, քանի որ բավական մեծ թվով վարորդներ արդեն զրկվել են վարորդական իրավունքից, այնպիսի խախտումներ կատարելու համար, որոնք բալային համակարգով առավել խստացված կարգավորվումների են ենթակա։ Այդպես, ավելի քան քսան վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, որովհետեւ երթեւեկել է առանց պետհամարանիշի, վեց վարորդ էլ զրկվել է պետհամարանիշից, որովհետեւ հրաժարվել է ալկոհոլի ստուգման զննությունից եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը կետ առ կետ ներկայացնեով վիճակագրությունն այս մասով, նշեց, որ եզրակացությունը պետո է քաղաքացին անի, թե բալային համակարգը արդյոք աշխատում է եւ ձեռնտու է, թե ոչ։ Այնուհանդերձ, չնայած բալային համակարգին, ֆիքսենք, որ վթարների նվազումը կարծես թե դեռ շոշափելի չէ:https://www.youtube.com/watch?v=K_OPuMcohw4&feature=emb_title
