<<ՀԱՄԱՍ>>_ը պատասխանել է Բեննեթին
ՀԱՄԱՍ» խմբավորումը նախօրեին արձագանքել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի եւ պաշտպանության նախարար Նաֆթալի Բեննետի հայտարարություններին առ այն, որ Գազայում հնարավոր են մահացու գործողություններ։ «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Գազայում ցանկացած անմիտ գործողություն կունենա լուրջ հետեւանքներ եւ նշել, որ սպառնալիքները միայն կդրդեն պաղեստինցիներին ավելի գոտեպնդվել իրենց պայքարի մեջ եւ հանուն սեփական ժողովրդի շահերի, որդեգրել պայքարի ու դիմադրության բոլոր ձեւերը։
