Շատ քիչ էր այն ժամանակ, այս անգամ նույնպես շատ քիչ է լինելու․ Կարեն Քոչարյան

2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը մարզերում քննարկումներ էր կազմակերպում հաղորդման՝ «ռեալիթի շուոյի» ձևաչափով, որի ընթացքում մարզերի բնակիչների հետ քննարկում էին փոփոխությունների նախագիծը, պարզում, թե ինչքանով են բնակիչները հետաքրքրված այդ փոփոխություններով։ Քոչարյանին հարցրինք, թե հնարավո՞ր է, որ այս անգամ ևս նման քննարկումներ կազմակերպվեն․
«Այն ժամանակ ես առաջարկեցի և համաձայնեցին բոլոր կողմերը, որովհետև դա նաև սարսափելի ծախս էր։ Եթե հիմա որևէ մեկը պատրաստ կլինի այդ ծախսը փակել, մեծ հաճույքով, ես խնդիր չունեմ»,- պատասխանեց Կարեն Քոչարյանը։
Քոչարյանին հարցրինք, թե իր դիտարկմամաբ այն ժամանակ որքանո՞վ էին քաղաքացիները հետաքրքրված այդ փոփոխություններով, և որքանո՞վ են հետաքրքրված այժմ․
«Շատ քիչ էր այն ժամանակ, ես կարծում եմ՝ այս անգամ նույնպես շատ քիչ է լինելու։ Քանի որ այն ժամանակ դա փաստացի կեղծվում էր, ես հիմա չգիտեմ, թե ինչ է լինելու»,- պատասխանեց Քոչարյանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )