Իրանը չի կարողացել անհրաժեշտ ուղեծիր դուրս բերել <<Զաֆար>> արբանյակը
Իրանը արձակել է երկրի դիստանցիոն զոնդավորման «Զաֆար» արբանյակը կրող հրթիռը, սակայն այն չի կարողացել դուրս գալ հարկ եղած ուղեծիր։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Իրանի ՊՆ ներկայացուցչի փոխանցած տեղեկությունը։
Ըստ հրապարակման, Թեհրանում բոլորը վստահ են եղել, որ ամեն ինչ կընթանա ըստ պլանավորածի, սակայն «Զաֆարը» տեղ չի հասել։
Նշենք, որ Իրանի կողմից նմանատիպ փորձարկումները ԱՄՆ-ն համարում է քողարկում, որով թաքցվում է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագիրը, սակայն պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ իր աէրոտիեզերական ծրագիրը այլ որեւէ բան չի քողարկում։
