Թրամփը միջուկային գործարքից դուրս է եկել Իսրայելի պնդմամբ
Իսրայելի կառավարությունը երեք տարի շարունակ համագործակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ Մերձավոր-Արեւելյան կարգավորման «դարի գործարքի» հետ կապված։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն՝ Մաալե-Ադումիմում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ։
Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի պնդմամբ է, որ ԱՄՆ նախագահը դուրս է եկել Իրանի եւ «վեցյակի» միջեւ կնքված Միջուկային գործարքի համաձայնագրից եւ Թրամփի նախագահ դառնալու շնորհիվ է, որ իրենք կարողացել են այս ընթացքում հաջողություններ գրանցել եւ հակաիրանական պայքարի, եւ Սամարիայի եւ Հուդայի երկրամասերի հանդեպ իրավունքների, եւ Երուսաղեմի՝ Իսրայելի մայրաքաղաք ճանաչման գործընթացի ուղղություններով։ Նեթանյահուն նկատել է, որ Թրամփը համարձակ նախագահ է եւ արմատապես փոխել է Իսրայելի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը։
