Բնակչության մոտ ճարպակալման ցուցանիշի աճը բերում է պետական ծախսերի ավելացման

 հաշվել են, որ բնակչության շրջանում ճարպակալման ցուցանիշի աճը բերում է տվյալ պետության պետական ծախսերի ավելացմանը, հետեւաբար խորհուրդ են տալիս ի սկզբանե մարդկանց սովորեցնել ապրել առողջ ապրելակերպով։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը, վկայակոչելով Համաշխարհային բանկի տվյալները։ Հայտնի է, որ ճարպակալումն ազդում է երկրների ազգային տնտեսությունների վրա ամբողջ աշխարհում։ Այսպես, այսօր չափահաս մարդկանց 44 տոկոսը, երեխաների 6 տոկոսը եւ դեռահասների 20 տոկոսն ունի ավելորդ քաշի խնդիր։ Ընդհանուր առմամբ խնդիրն առնչվում է 2 միլիարդ մարդու։ Ավելի քան չորս միլիոն մարդ մահանում է տարեկան կտրվածքով՝ ճարպակալման հետ կապված հիվանդությունների պատճառով։ Ճարպակալում եւ դրա հետ կապված հիվանդություն ունեցողները ավելի վաղ են գնում թոշակի, ինչը բերում է աշխատանքի արտադրողականության նվազմանը։ Բացի այդ, երկրների առողջապահության համակարգերը բախվում են լուրջ ծանրաբեռնվածության հետ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )