Մոսկվայում բարձրաստիճան զինվորական է ձերբակալվել
Մոսկվայում ձերբակալվել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, ՌԴ ԶՈՒ Կապի գլխավոր վարչության պետ Խալիլ Արսլանովը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»։ Նա կասկածվում է խոշոր խարդախության մեջ։ Արսլանովը ձերբակալվել է իր տանը։ Նրան տեղափոխել են Ռազմական գլխավոր քննչական վարչություն։ Խալիլովը մեղադրվում է երկու հանցադրվագով առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ։ Նա արդեն տվել է ցուցմունք եւ տեղափոխվել թիվ 235 ռազմա-զորանոցային դատարան։ Այստեղ արդեն ներկայացվելու է միջնորդություն նրան երկու ամսով կալանավորելու համար։ Արսլանովի խափանման միջոցը դատարանը կընտրի առաջիկայում։
