Փհենյանը սահմանափակել է օտարերկրացի դիվանագետների տեղաշարժը երկրի տարածքում

Փհենյանն արգելել է օտարերկրացի դիվանագետների ելքը Հյուսիսային Կորեայից, ինչպես նաեւ մուտքը Հյուսիսային Կորեա։ Պատճառը կորոնավիրուսն է։ Ըստ նոր կարգի, նույնիսկ դիվանագետները, ովքեր նոր են նշանակվել Փհենյանում աշխատանքի, կարող են քաղաք մուտք գործել միայն 15-օրյա կարանտինային շրջան անցնելուց հետո։ Միաժամանակ նաեւ Հյուսիսային Կորեայի իշխանությունները արտասահմանյան երկրների եւ միջազգային կառույցների դիվանագիտական կառույցների աշխատակիցներին հորդորել են հնարավորինս խուսափել կարանտինի տակ գտնվող անձանց հետ շփումներից եւ չհեռանալ դիվանագիտական թաղամասից։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )