Ծննդաբերությունից հետո կինը մկրատով հարվածներ է հասցրել իր նորածին երեխային

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մի կնոջ հանդեպ, ով տնային պայմաններում ծննդաբերելուց հետո մկրատի 40 հարված է հասցրել իր նորածին երեխային։ Երեխան եղել է տղա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՌԴ ՔԿ տարածած հայտարարությունը։ Դեպքը տեղի է ունեցել Ստավրոպոլ քաղաքում։ Ծննդկան մայրը եղել է 35 տարեկան։ Հարուցվել է քրեական գործ՝ նորածին երեխայի սպանության հոդվածի հատկանիշներով։ Քննիչները պարզում են սարսափելի դեպքի մանրամասները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )