Ավստրալիան հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել իրանցի մարզիկներին

Մարզական գիմնաստիկայի Իրանի հավաքականը հնարավոր է չկարողանա մասնակցել այդ մարզաձեւի Աշխարհի առաջնությանը, որը մեկնարկում է փետրվարի 20-ին Մելբուրնում։ Պատճառը այն է, որ Ավստրալիան հրաժարվել է մուտքի վիզաներ տրամադրել իրանցի մարզիկներին։ Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ Իրանի հավաքականը ներկայումս անցկացնում է նախապատրաստական հավաքներ, մարզական գիմնաստիկայի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, սակայն մասնակցությունը դեռ օդից կախված է մնում, քանի որ ավստրալական իշխանությունները իրանյան հավաքականին մուտքի արտոնագրեր տալ հրաժարվել են։ Ներկայումս Իրանի Մարզական գիմնաստիկայի ֆեդերացիան փորձում է հարցը լուծել գերատեչսական եւ դիվանագիտական խողովակներով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )