Հայաստանում կստեղծեն առանց վարորդի ավտոմեքենա

Հայաստանը մշակում է առաջին առանց վարորդի ավտոմեքենան, որի հայեցակարգը ներկայացվել է անցյալ տարի Երեւանում կայացած «Digitec» ցուցահանդեսում:

Ինքնակառավարվող մեքենայի մշակմամբ զբաղվում է Երեւանում գտնվող «YEA Engineering» ընկերությունը

Մեքենան դեռեւս մշակման փուլում է: Նախատեսվում է, որ առաջին փորձարկումը տեղի կունենա 2020 թվականին Հայաստանի «Ինժեներական քաղաքի» տարածքում․

Ըստ ընկերության կայքում տեղադրված ինֆորմացիայի,  հիմնական նպատակը ոչ թե սերիական ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծումն է, այլ Հայաստանում այդ ոլորտում զարգացման սկիզբը:

Հայաստանն ունի անօդաչու թռչող սարքեր մշակող  միջազգային ընկերությունների հետ համագործակցության մեծ փորձ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )