Երբ անգամ հիմարն է լռում, հնարավորություն ունի իմաստուն թվալու․ Գարեգին Պետրոսյան

Այլընտրանք ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Երբ անգամ հիմարն է լռում, հնարավորություն ունի իմաստուն թվալու
Այսպես կոչված հեղափոխությունից շուրջ 2 տարի անց տպավորությունը, որ Նիկոլը շարունակում է կանգնած մնալ «հեղափոխության» ամբոխահաճ հարթաի վրա, մնում է եթե ոչ ավելի, ապա նույնքան պատկերավոր: Տարբերությունը, թերևս, ամբոխահաճության նոր երանգավորումն է, որը պայմանավորված է դերային փոփոխությամբ: Բովանդակային տեսանկյունից որևէ փոփոխություն չկա: Հարցերին ըստ էության պատասխանելու փոխարեն շարունակում է տուրք տալ <<ականջ շոյելու>> ձգտումներին: Օրինակ, հարցին՝ «Հայաստանում այսօր օլիգարխ կա՞, թե՞ ոչ», տալիս է այնպիսի մի պատասխան, որից գրեթե անհնար է պարզել՝ Հայաստանում երբևէ օլիգարխ եղե՞լ է, թե՞ ոչ, և ընդհանրապես՝ ի՞նչ է ասել «օլիգարխ» : Վարչապետի պատասխանից՝ <<եթե օլիգարխն իրա հարկերը վճարում ա՝ էլ ի՞նչ օլիգարխ>>, ստացվում է, որ խոշոր գործարարները հակ սկսել են վճարել միայն <<հեղափոխությունից>> հետո, այն դեպքում, երբ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով հարկային մուտքերի տեսակարար կշռի մեջ նախկինում խոշոր հարկատուների վճարումների քանան ավելի մեծ է եղել, քան այսօր: Կամ երբ շեշտում է, որ «օլիգարխն» այսօր արտոնյալ չի, ի՞նչ կամ ու՞մ նկատի ունի՝ Սամվել Ալեքսանյանի՞ն, Խաչատուր Սուքիասյանի՞ն, թե Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերին :
Իրականում , շատ լավ հասկանալով սեփական պատասխանի արժանահավատության խնդրահարույց լինելը, շարունաում է «օլիգարխ» և «օլիգարխիա» բառերի ստուգաբանությունն ու մեկնում դրանց բացատրաան նշանաությունը: Ասում է՝«օլիգարխիա նշանակում ա քչերի իշխանություն»: Այս կերպ վարչապետը ուղղակի հեգնում է հասարաության հենց այն հատվածին, ովքեր քաղաքական փոփոխությունների ժամանակ ջանադրաբար աջացել են իրեն ու իր քաղաքական թիմին: Հին հունական պոլիսային կառավարման եղանակների մեջ «օլիգարխիաիան» իսկապես դիտարկվում էր որպես քչերի իշխանություն: Այդպիսին էր «օլիգարխիայի» ընկալումը նաև Վենեցիայի և Ֆլորենցիայի միջնադարյան հանրապետություններում, այդպիսին չէր, սակայն, «օլիգարխիայի» մեկնությունն ու բովանդակային շահարկումը վերջին տասնամյակների հայկական քաղաքական իրականության, հրապարակախոսական ու քարզչական շահարումների մեջ: Ու երբ վարչապետն ավելացնում է, որ «Հայաստանի Հանրապետությունում քչերի իշխանություն չկա և չի լինելու այլևս: ՀՀ-ում կա շատերի իշխանություն՝ ի դեմս ՀՀ ժողովրդի», մնում է ժպտալ և հիշել Սողոմոնի խոսքերը. «Երբ անգամ հիմարն է լռում, հնարավորություն ունի իմաստուն թվալու»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )