ՀՔԾ-ից սելֆին հաճույքի համար չի արվել. թատրոնը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստի 91-րդ կետում նշված է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ և քննիչի աշխատասենյակում հարցաքննվել:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ քննիչի սենյակից լուսանկարը հրապարակելուն և ասաց.«Արձագանքում են, ասում են՝ «արա, դե էսի թատրոն ա էլի», մի հատ կարա՞ք բացատրեք ինչն ա թատրոն, վկային կանչել են, վկան գնացել ա քննիչի սեյնակ, ինչպես ՀՀ բոլոր վկաները, նստել է քննիչի սենյակում, հարց ա տվել պատասխանել է, ստեղ թատրոնը ո՞րն է»:
«Սելֆին, որ արվել է, հաճույքի համար չի արվել։Արվել է նրա համար, որ էն մյուս պաշտոնյաները, ում հրավիրում են իրավապահ մարմիններ, վեր կենան գնան, պռոբլեմ չսարքեն, չմիջնորդեն, որ լավ, թող քննիչը գա, իմ սենյակում հարցաքննի», – ասաց նա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )