Օտար բառերի հայերեն համարժեքներ

Ներկայացնում ենք մի շարք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը՝ հորդորելով վերջիններիս տալ նախապատվությունը թե՛ գրավոր, թե՛ բանավոր, թե՛ պաշտոնական և թե՛ առօրյա խոսքում։
1. ագենտ – գործակալ
2. դիսիդենտ – այլախոհ
3. էգոիստ – եսասեր, եսամոլ
4. էքսցենտրիկ – 1. արտասովոր, արտառոց, տարօրինակ, 2. (տեխ.) արտակենտրոնակ
5. իզոլյացիա – մեկուսացում
6. լանչ – ճաշ, ճաշի ընդմիջում
7. լեվըլ – մակարդակ, աստիճան
8. խիրուրգ – վիրաբույժ
9. կոմպլիմենտ – հաճոյախոսություն
10. կոնվերտացիա – փոխարկում
11. կոնցենտրացիա – 1. համակենտրոնացում, կենտրոնացում, 2․խտացում
12. կուրյոզ – ծիծաղաշարժ, զավեշտալի, զվարճալի
13. նյուզֆիդ – լրահոս
14. շարմ – հմայք
15. ունիվերսալ – համընդհանուր, համապարփակ, բազմաբնույթ, բազմակողմանի
16. չինովնիկ – աստիճանավոր, պաշտոնավոր
17. պունկտուալ – ճշտապահ, ճշտակատար
18. ռեպրեսիա – ճնշում, բռնաճնշում, հալածանք
19. ռեպրոդուկտիվ – վերարտադրողական
20. ռեցենզիա – գրախոսություն
21. սինխրոն – համաժամանակյա, միաժամանակյա
22. սոլիդար – համերաշխ
23. սուռոգատ / սուրոգատ – 1. փոխնակ (մայր), 2. փոխարինիչ
24. սվաստիկա – կեռխաչ / կեռախաչ
25. վերսիա – 1. տարբերակ, 2. վարկած, 3. մեկնակերպ
26. տրիո – 1․եռյակ, 2․եռանվագ, եռերգ
27. քեշ – կանխիկ, առձեռն
28. քոֆի բրեյք – սրճադադար (սուրճի ընդմիջում)
29. ֆիգուր – 1. պատկեր, պատկերաքանդակ, 2. դեմք, կերպար, 3. շախմատի քար
30. ֆոլոուեր – հետևորդ
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )