ՀՀ ՊՆ-ն նոր զինանշան ունի

ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր զինանշան ունի:
Նոր զինանշանի կենտրոնում ութանիստ աստղ է, որի կենտրոնում խաչ է, իսկ վերևում առյուծի գլուխ՝ բերանը բաց և դուրս գցած, որը խորհրդանշում է հզորություն։ Ներքևում ՀՀ եռագույնն է, 2 սուր և վահան:Նոր զինանշանի հեղինակը պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն է, նա անդրադառնալով նոր զինանշանի վերաբերյալ քննարկումներին, գրել է «Սիրելի ընկերներ, բավականին հետաքրքիր քննարկում ծավալվեց այստեղ։ Համոզված եմ ձեր բարձր մասնագիտական որակների, էսթետիկ ճաշակի և բանակին օգնելու պատրաստակամության մեջ։ Եկե՛ք ամփոփ առաջարկներ ներկայացնենք ՀՀ ՊՆ աշխատակազմին՝ եղած վրիպումները շտկելու և մի գուցե նոր տարբերակներ քննարկելու վերաբերյալ։ Կարող եմ փոխանցել համապատասխան պաշտոնյաների տվյալները և ծանոթացնել իրենց հետ, համոզված եմ, որ ձեր առաջարկները կուսումնասիրվեն։ Նկարի հեղինակը ես եմ, էջումս տեղադրելու նպատակն էլ կարծիքներ լսելն էր, ինչը տեղի ունեցավ։ Շնորհակա՛լ եմ»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )