Մի իր պատմություն. հայելի

Գիտնականները ենթադրում են, որ հայելիները մոտ յոթ հազար տարվա պատմություն ունեն։ Այն ժամանակներում որպես հայելի ծառայում էին մինչև փայլելը հղկեցված տարբեր մետաղական` ոսկե, արծաթե, անագե, պղնձե, բրոնզե մակերեսները: Երբեմն նույնիսկ քարեր էինօգտագործում։
Հայելավոր մակերեսների մասին հիշատակումներին հանդիպում ենք նույնիսկ հին հունական դիցաբանությունում։ Հիշենք Պերսևսի և մեդուզա Գորգոնայի պատմությունը։ Համաձայն լեգենդի, ով կնայի մեդուզա Գորգոնայի աչքերի մեջ, քար կդառնա։ Հենց դրանից էլ օգտվել է Պերսևսը՝ իր վահանը, որպես հայելի, դեմ տալով նրան։Գորգոնա մեդուզան տեսնելով իր արտացոլանքը` վերածվել է քարի։
Ըստ հնէաբանների, պատմության մեջ առաջին հայելիները լեռնային մագմային հանքատեսակի` oբսիդիանի հղկված-փայլեցված կտորներն են եղել։ Այդպիսի «հայելիներ» գտնվել են Թուրքիայում, դրանք մոտ 7500 տարեկան են։ Ճիշտ է, նրանց հայելի կարելի է անվանել միայն պայմանականորեն, քանի որ անհնար էր նրանց մեջ ինչ-որ բան մանրազնին կերպով տեսնել։ Այդպիսի մետաղական փայլեցված մակերես կարող էին ունենալ միայն հարուստ մարդիկ, որովհետև հայելիները պահանջում էին երկարատև, ամենօրյա խնամք։
Ավելի ուշ`1279թվականին, Ջոն Պեկանը առաջին անգամ նկարագրեց հայելու պատրաստման այս տարբերակը. սովորական ապակու վրա քսում են կապարի շատ բարակ շերտ։ Ավելի ուշ կիրառեցին այլ մեթոդ. երկու թղթերի արանքում տեղադրում էին անագե փայլաթիթեղ` ծածկված սնդիկով, վրան դնում ապակին, որից հետո զգուշությամբ դուրս էինքաշում թուղթը։ Այդ ժամանակներում լավագույնը համարվում էին վենետիկյան հայելիները։ Նրանք անհավատալիորեն թանկ էին, այդ իսկ պատճառով Վենետիկը ամեն կերպ փորձում էր գաղտնի պահել պատրաստման ձևը։ Հայելագործներին խստորեն արգելված էր հեռանալ քաղաքից։Ովքեր չէին հնազանդվում, նրանց հետևից մարդասպաններ էին ուղարկվում, իսկ հարազատներին սպառնում էին դատաստանով։ Բոլոր այս միջոցները թույլ տվեցին Վենետիկին երեք դար պահպանել հայելիների արտադրության առաջնությունը։
Ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս իններորդի ժամանակներում (նա եղել է շքեղության այդ առարկայի մեծ սիրահար) բացահայտվեց վենետիկյան հայելիների պատրաստման ձևը, որն էլ անմիջապես իջեցրեց նրանց գինը։ Արտադրանքը սովորական քաղաքացիներին հասանելի դարձավ, և արդեն XVIII դարում ֆրանսիացիների մեծ մասը կարող էր գլուխ գովել իր այդ փոքրիկ իրով: Առաջին հատակադիր հայելին նույնպես հայտնվել է Փարիզում` թագավորական պալատում։
Երբ մարդկանց կյանք մտավ տնային բարելավման այդ առարկան, հնարավորություն ստեղծվեց տեսնել ինքդ քեզ։ Դա հանգեցրեց նրան, որ հարուստ քաղաքացիներն սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց արտաքին տեսքին, այլ ոչ թե պահվածքին։
1835թ․ գերմանացի գիտնական, պրոֆեսոր Յուստուս ֆոն Լիբիխը հնարեց հայելի պատրաստելու նոր տեխնոլոգիա։ Որպեսզի նրանք ավելի պարզ ու փայլուն ստացվեն, նա առաջարկեց անագի փոխարեն օգտագործել արծաթ։
Դարեր շարունակ հայելիներին հարգանքով էին վերաբերվում, զգուշությամբ և նույնիսկ առեղծվածային վախով։ Նրանք համարվում էին գուշակությունների անփոփոխ պիտույք։
Մեր ժամանակներում հայելին դարձել է սովորական, ամենօրյա իր , որը առկա է յուրաքանչյուրի տանը։ Իհարկե, հիմա էլ նրանց նորաձևությունը փոխվում է։ 20-ականներին այնքան տարածված կլոր ու ձվաձև հայելիներին սկսում են փոխարինել ուղղանկյունները։ Դարի կեսերին նորաձև է դառնում անկանոն ձևը, իսկ 70-ականներինձգտում էին հին ոճին։ Այսօր կարելի է ձեռքբերել ցանկացած տեսքի ու չափսի հայելի, որը, անկասկած, կօգնի զարդարել ցանկացած ինտերիեր։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )