ԱՊՀ երկրներում ՀՆԱ-ի աճը տատանվում է 4 %-12 %-ի սահմաններում․ Լեբեդև
Ի տարբերություն եվրոպական երկրների՝ ԱՊՀ անդամ երկրները ցուցադրում են ՀՆԱ-ի բարձր աճ, որի ցուցանիշները 2026 թվականին տատանվում են 4 %-ից մինչև 12 %: Այս մասին ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«ԱՊՀ երկրներում ՀՆԱ-ի աճն այս տարի դրական է՝ տատանվելով 4%-ից մինչև 12%: Սա ներառում է Տաջիկստանը, Ղրղզստանը և Հայաստանը: Սրանք լավ ցուցանիշներ են: Մինչդեռ Արևմուտքում, մասնավորապես Եվրոպայում, ՀՆԱ-ի աճը, իհարկե, ցածր է», – նշել է Լեբեդևը՝ հավելելով, որ նման ցուցանիշները խրախուսելի են:
