«Համայնքի ղեկավարը ուղղակի չի կարող չստորագրել». Վարդան Ղուկասյանի պաշտպանը՝ մեղադրանքի մասին
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստում շարունակվել է գրավոր ապացույցների հետազոտումը։ Պաշտպան Արամայիս Հայրապետյանի խոսքով՝ ուսումնասիրված փաստաթղթերի մեծ մասը վերաբերում է նախկին քաղաքապետի պաշտոնավարման ժամանակ կատարված գործընթացներին, իսկ Ղուկասյանին վերաբերողը հիմնականում ճարտարապետահատակագծային առաջադրանքի հաստատումն է։
Պաշտպանի պնդմամբ՝ եթե նախագծի համապատասխանությունը հաստատել են իրավասու մարմիններն ու համայնքը, համայնքի ղեկավարը պարտավոր է այն հաստատել։
