Գերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն

Բադեն-Վյուրտեմբերգում բազմաբնակարան շենքում մահացել է նույն ընտանիքի հինգ անդամ, այդ թվում՝ երեք երեխա։ Օֆենբուրգի ոստիկանության տվյալով՝ երեխաներն ունեցել են Գերմանիայի և Հայաստանի երկքաղաքացիություն։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին՝ Ռիխարդ Վագներ փողոցում։ 11:30-ին ահազանգվել է, որ երեխաները չեն ներկայացել դպրոց, իսկ բնակարանը չի բացվում։

Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են 46-ամյա տղամարդու, նրա 74-ամյա մոր և երեք երեխաների դիերը։ Եվս երկու երեխան՝ 12-ամյա տղա և 11-ամյա աղջիկ, ծայրահեղ ծանր են, ուղղաթիռներով տեղափոխվել են մասնագիտացված կլինիկաներ, այդ թվում՝ Ֆրանսիա։

Ոստիկանությունը հայտնում է, որ հինգ երեխաները (10–14 տ.) ունեցել են գերմանական և գերմանա-հայկական քաղաքացիություն, մահացած հայրն ու տատիկը՝ գերմանական։ Երեխաների մայրը բնակարանում չի եղել, ծանր հիվանդ է և մասնագիտացված խնամքում։

Share This