«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայինը, արձագանքելով ամերիկացի պաշտոնյաների՝ Իրանի ժողովրդի հասցեին հնչած վիրավորական խոսքերին, ասել է. «Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ»։

«Այո՛, մենք վիրավորներ ունենք, բայց այդ վերքերը միայն ուժեղացնում են նրա մռնչյունը և սրում ճանկերը։ Իրանը իրեն է պաշտպանելու ավելի վճռականորեն»։

Նա հարցրել է՝ «ովքե՞ր են իրականում «վիրավոր կենդանիները»», նշելով «նրանց, ովքեր պարտվել են հին քաղաքակրթությանը և սեփական ժողովրդին ընտրություններում ու դժգոհ են Իրանի տնտեսական խեղդմանն ուղղված ապօրինի գործողության ձախողումից»։ Բաղայինն ավելացրել է, որ ոմանք դա կապում են զինվորական միջավայրում ընտանիքից հեռու լինելու ու մեկուսացման հետ, իսկ «նրանց վախը անկեղծ չէ… հետևանքներից խուսափել հնարավոր չէ»։

Share This