Երկարամյա համագործակցություն և երախտագիտություն․ Քրիստինե Գրիգորյանի ուղերձը Վրեժ Կիրակոսյանին


Screenshot

Screenshot
Հարգելի՛ պարոն Վրեժ Կիրակոսյան,
Արդեն երկար տարիներ է՝ համագործակցում եմ Ձեզ հետ՝ աջակցելով և փորձելով իմ ներդրումն ունենալ Շառլ Ազնավուրի անունը կրող քոլեջի զարգացման և առաջընթացի գործում։
Մեր երկարամյա համագործակցության ընթացքում առիթ եմ ունեցել ականատես լինելու Ձեր նվիրվածությանը, պատասխանատվությանը, հետևողական աշխատանքին և քոլեջի հանդեպ ունեցած մեծ սիրուն։ Ձեր ջանքերն իսկապես տվել են իրենց արդյունքը․ քոլեջը նոր շունչ է ստացել՝ պահպանելով և արժանապատվորեն ներկայացնելով աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունն ու ժառանգությունը։
Ցանկանում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել Ձեզ՝ տարիների արդյունավետ համագործակցության, վստահության և համատեղ աշխատանքի համար։
Մաղթում եմ Ձեզ մասնագիտական բարձր որակներ ունեցող, նվիրված և վստահելի մարդկանց ներկայություն Ձեր կողքին, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ, իսկ քոլեջի դասախոսներին և ուսանողներին՝ ստեղծագործական վերելք, գիտելիքներով հարստանալու և մեծ հաջողությունների հասնելու ճանապարհ։
Թող Շառլ Ազնավուրի անունը կրող կրթօջախը շարունակի զարգանալ, հպարտանալ իր սաներով և արժանապատվորեն կրել այդ մեծանուն հայի անունը։
Հարգանքով՝
Քրիստինե Գրիգորյան
