ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
Ազգային ժողովը 54 դեմ, 33 կողմ ձայներով օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը։
Քառօրյայի մեկնարկին «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» վերնագրով նախագիծը ներկայացրել է պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Հարակից զեկուցող Արման Եղոյանը հայտնել է, որ նախագիծը բացասական եզրակացություն է ստացել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։
