Անթալիայից մինչև Երևան․ Նիկոլ Փաշինյանի բանանի ճանապարհորդությունը՝ պատահականությո՞ւն, թե՞ PR հնարք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին տեսանյութերում անսովոր «ուղեկից» է հայտնվել՝ բանանը։

Ամեն ինչ սկսվել է Անթալիայում, որտեղ վարչապետը հյուրանոցից վերցրել է բանանը՝ նշելով, որ այն ճանապարհին իրեն պետք կգա։ Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվել․ բանանը վարչապետի հետ ճանապարհորդել է տարբեր երկրներով՝ հայտնվելով նաև նրա հրապարակած տեսանյութերում։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է վարչապետն այսքան ուշադրություն դարձնում այդ սովորական մրգին։

Արդյո՞ք սա պարզապես հումորային դրվագ է, ինքնահեգնանքի դրսևորում, թե՞ հանրային ուշադրությունը գրավելու և սոցիալական ցանցերում քննարկումներ առաջացնելու PR հնարք։Քաղաքական հաղորդակցության մեջ նույնիսկ ամենապարզ առարկան կարող է դառնալ խորհրդանիշ, եթե դրա շուրջ հետևողականորեն պատմություն է կառուցվում։

Իսկ այս դեպքում բանանն արդեն դարձել է քննարկման առարկա։

Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է ուզում ասել վարչապետը բանանի այս ճանապարհորդությամբ։

Ambion.news

Share This