Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրը

Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրը։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ նախ կկայանա եռակողմ հանդիպում, ապա Կիևը առանձին կհանդիպի եվրոպացի գործընկերների հետ։

«ՌԲԿ-Ուկրաինա»-ի տվյալներով՝ այսօր կողմերը կքննարկեն հնարավոր հրադադարը, էներգետիկան և Սև ծովում անվտանգությունը։

Նախօրեին բանակցությունները տևել են շուրջ 4,5 ժամ՝ քննարկելով անվտանգության երաշխիքները, գերիների փոխանակումը և տարածքային հարցերը։

Share This