ՇՏԱՊ․ Մելադա Սարգսյանը ձերբակալվել է․

Ըստ մեր աղբյուրի  փոխանցված տեղեկությունների՝ այսօր՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան, ձերբակալվել է Մելադա Սարգսյանը։

Մեր տեղեկություններով՝ ձերբակալության փաստի և դրա իրավական հիմքերի վերաբերյալ այս պահին լրացուցիչ մանրամասներ են ճշտվում։

Հատկանշական է, որ Ambion.news-ը Մելադա Սարգսյանի անվան հետ կապված պատմություններին անդրադարձել էր դեռ ամիսներ առաջ՝ հրապարակելով քաղաքացիների ահազանգերն ու բարձրաձայնելով նրանց ներկայացրած խնդիրները։Լրատվամիջոցը հետևողականորեն անդրադարձել է քաղաքացիների բողոքներին, հնարավոր խախտումների վերաբերյալ բարձրացված հարցերին և իրավապահ մարմիններից պատասխաններ ստանալու անհրաժեշտությանը։

Այսօր ստացված տեղեկության ֆոնին կրկին ուշադրության կենտրոնում են մեր նախկին հրապարակումները։

Կարևոր է նշել, որ ձերբակալությունը դեռևս մեղավորության ապացույց չէ։ Մելադա Սարգսյանի նկատմամբ որևէ մեղադրանքի կամ նրա մեղավորության վերաբերյալ վերջնական դատական ակտի մասին այս պահին հաստատված տեղեկություն չունենք

Մենք շարունակելու ենք հետևել զարգացումներին։

Ambion.news — ամիսներ առաջ բարձրաձայնած թեման շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում։

Share This