ԱԺ-ում բռնության դեպքը պետք է ստանա իրավական գնահատական․ քաղաքացիներին կոչ են անում համախմբվել և հաղորդում ներկայացնել դատախազություն.Հովսեփյան
Հարգելինե´ս,
Իմ յուրաքանչյուր հայտարարությանը հաճախ հետևում է իմ նկատմամբ հետապնդում, սակայն դա երբեք չի կաշկանդել և չի կաշկանդելու ինձ՝ շարունակելու գործել և բարձրաձայնել խնդիրների մասին։
Այսօր առաջարկում եմ համախմբվել և երեկ Ազգային ժողովում տեղի ունեցածի առնչությամբ մեկ ընդհանուր տեքստով հաղորդում ներկայացնել ՀՀ դատախազություն։
Երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը պարզապես բռնության դրսևորում չէր։ Դա նաև բռնության խրախուսման և դրա նկատմամբ հանդուրժողականության վտանգավոր դրսևորում էր։ Նման երևույթները պետք է արժանանան իրավական գնահատականի և ունենան համապատասխան հետևանքներ։
Եթե կիսում եք այս մոտեցումը և պատրաստ եք միանալ նախաձեռնությանը, խնդրում եմ մեկնաբանություններում դնել «+» նշանը։
Մասնակցությունը ենթադրում է նաև հաղորդման տակ անձնական ստորագրության առկայություն։
