Բելառուսը հոկտեմբերի 31-ից արգելում է հայկական «Արամե» կոնյակի ներմուծումն ու վաճառքը․ հայտնի է պատճառը

Բելառուսն արգելել է Հայաստանից ու Վրաստանից կոնյակի ներմուծումը, «քանի որ դրանք չեն կարող կոչվել այդ անունով»:

 

Արգելքը վերաբերում է 7 տարեկան հայկական «Արամե» և 8 տարեկան վրացական «Պոգրեբ Շիո» կոնյակներին:

 

Պատճառաբանության համաձայն՝ տվյալ կոնյակներում պակաս է եղել դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիան։ Դա վկայում է այն մասին, որ «ապրանքին պարզապես տրվել է կոնյակի արտաքին տեսք և որոշակի հատկանիշներ»։

 

Երկու տեսակի կոնյակի ներմուծումն ու վաճառքը Բելառուսում արգելվում է 2026 թվականի հոկտեմբերի 31-ից:

 

 

Share This