Քո սահմանները՝ քեզ պաշտպանելու միակ վահան
Ամենամեծ սխալը՝ արդարացնել այն մարդկանց, ովքեր մեր հանդեպ անարդար են եղել։
Դա հաճախ ներկայացվում է որպես հասունություն, որպես ուրիշի դրդապատճառները հասկանալու ունակություն։
Մենք մեզ ասում ենք.
– «Նա պարզապես ծանր իրավիճակում էր»
– «Հավանաբար, նա չի ցանկացել ինձ վիրավորել»
Եվ թվում է՝ դա էմպատիա է։
Բայց իրականում դա եղանակ է պահելու մի հարաբերություն, որտեղ մեզ ցավ է պատճառվում, բայց մենք չենք ուզում տեսնել ճշմարիտ վերաբերմունքը մեր հանդեպ:
Այդ պատճառով սկսում ենք արդարացնել:
Մենք փոխում ենք հասկանալը՝ արդարացնելու և արդարացնելով չեղարկում ենք մեր սեփական զգացմունքները։
Ինչո՞ւ ենք այդպես անում`
– Մեզ սովորեցրել են «հասկանալ», բայց ոչ՝ «քննադատել»:
– Մենք վախենում ենք թվալ «վատը» կամ «դաժանը»
– Մենք վախենում ենք նեղացնել, բարձրաձայնելով մեր վիրավորված լինելու փաստը:
– Չենք ուզում փչացնել հարաբերությունները, անգամ եթե դա արվում է մեր հաշվին:
Դիմացինը կամաց-կամագ սովորում է դրան` «անպատիժ» են մնում նրա վիրավորական խոսքերն ու արարքները ու կրկնվում:
Ի՞նչ անել`
Տարբերակիր հասկանալը և ընդունելը։ Դու կարող ես հասկանալ՝ ինչու է մարդը այդպես վարվել։ Բայց դա չի նշանակում, որ պետք է ընդունես դա քո կյանքում։
Մի՛ նսեմացրու քո զգացմունքները։ Նույնիսկ եթե նա «պատճառներ» ուներ, քեզ ցավ է պատճառվել — և դա կարևոր է։
Թույլ տուր ինքդ քեզ սահմաններ ունենալ։ Հրաժարվել այն հարաբերություններից, որոնք քանդում են քեզ — դա դաժանություն չէ։ Դա հոգատարություն է քո հանդեպ:
Երբեմն պետք չէ հասկանալ, թե ինչու նա այդպես վարվեց։
Պետք է պարզապես ընդունել՝
նա վարվել է սխալ։ Դա ընդունելի չէ։
Եվ ինձ պետք չէ նրա կողքին մնալ միայն նրա համար, որ ես նրան հասկանում եմ:
