Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ հնդիկ ազգության հետիոտնի
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 07:50-ի սահմաններում, Երևանում՝ Արտաշատի խճուղում, Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Վարդան Մ.-ն իր վարած «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող՝ հնդիկ ազգության հետիոտնի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, որի բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին օգնություն է ցուցաբերել և տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վարդան Մ.-ն ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է սթափ։
