Երկու անօթևան, ինսուլտ տարած և խնամքի կարիք ունեցող տղամարդու ճակատագիրը՝ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում

ևԱնահիտ Սիմոնյանը ահազանգում է Աբովյանում և Երևանում անօթևանության մեջ հայտնված երկու տղամարդկանց ծանր վիճակի մասին՝ կոչ անելով պատկան մարմիններին անհապաղ միջամտել։

Նրա հրապարակման համաձայն՝ Արմեն Բաբայանը բնակվում է Աբովյանում, իսկ Արմեն Գրիգորյանն ամեն օր գտնվում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության մոտ։ Երկուսն էլ ինսուլտ են տարել, գրեթե չեն կարողանում քայլել և ունեն հոսպիտալացման, բուժման, հետագայում նաև կացարանի ու մշտական խնամքի կարիք։

Սիմոնյանի խոսքով՝ երկու օր շարունակ փորձել է կապ հաստատել Միասնական սոցիալական ծառայության հետ, սակայն ապարդյուն։

Նա հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս կարող են քաղաքացիներն օգնություն ստանալ, եթե անգամ հեռախոս ունեցողի համար անհնար է կապ հաստատել պատասխանատու կառույցի հետ։

Անահիտ Սիմոնյանը դիմել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությանը, Աբովյանի համայնքապետարանին, ՀՀ Հարցը միայն անօթևանությունը չէ․ խոսքը առողջական ծանր խնդիրներ ունեցող, տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդկանց կյանքի և արժանապատիվ գոյության մասին է։
Արդյո՞ք անհրաժեշտ է սպասել, մինչև այս քաղաքացիների վիճակը դառնա անդառնալի, որպեսզի պատկան մարմիններն արձագանքեն։
Ակնկալվում է պատասխանատու կառույցների անհապաղ միջամտությունը՝ տղամարդկանց բժշկական օգնություն, անվտանգ կացարան և անհրաժեշտ խնամք ապահովելու նպատակով։
Աղբյուր՝ Անահիտ Սիմոնյանի հրապարակում։

Share This