Հայաստանի բնությունը ոսկի արդյունահանողների «ապահով» ձեռքերում է

Հոկտեմբերի 19–30-ը Երևանում անցկացվում է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանը։ Մոտ 15 000 մասնակից ունի, իսկ հոկտեմբերի 15-ին Երևան էր այցելել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Մոտ 70 ՀԿ-ներ և ՀՀ քաղաքացիներ հայտարարությամբ դատապարտել են Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել հոկտեմբերի 10-ին բացված հանքի գործունեությունը և մեղադրելով Նիկոլ Փաշինյանի կառավարությանը անպատասխանատվության մեջ։ Վտանգավոր են որակվում ցիանիդային տեխնոլոգիանն ու թթվային դրենաժը՝ Արփա, Որոտան, Սևան և Ջերմուկի հանքային ջրերի համար։

Share This