Երևանի փողոցներում վտանգված կենդանատեսակների պատկերներն են․ WWF-ը ներկայացրել է բնության վերադարձի պատմությունը

Աշխարհի տարբեր երկրներից պատվիրակները Երևանում են՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP17), և նրանց հետ միասին այստեղ են նաև վայրի կենդանիները 🐾

 

Երևանի փողոցներում և մետրոյի կայարաններում այժմ վտանգված տեսակների ուրվապատկերներն են դիմավորում ամեն օր անցնող հազարավոր մարդկանց։

 

WWF-ի նախագահ Ադիլ Նաջամը և WWF-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լևոն Աղասյանը նույնպես շրջեցին քաղաքում՝ դրանք տեսնելու։

 

Արդեն 25 տարի WWF-Հայաստանն աշխատում է, որպեսզի կենդանատեսակները վերադառնան պատմական ապրելավայրեր և բազմանան👇

 

🐆 Պարսկական ընձառյուծ․ 2002 թ․-ին գրանցված 0-1 առանձնյակից այսօր՝ 5-8 առանձնյակ, այդ թվում՝ 2 բազմացող էգ։

 

🦌 Կասպիական ազնվացեղ եղջերու․ անհետացել էր 1954 թ․-ին, իսկ այժմ բնություն է բաց թողնվել 22 առանձնյակ։

 

🐐 Բեզոարյան այծ․ 2002 թ․-ից ի վեր պոպուլյացիան աճել է գրեթե չորս անգամ և այսօր գերազանցում է 3000-ը։

 

Վերադարձը հնարավոր է, սակայն դրա համար անհրաժեշտ են պահպանվող տարածքներ, էկոլոգիական միջանցքներ և բնապահպանական աշխատանքներում ներգրավված համայնքներ։

 

—

 

Delegates from around the world gather in Yerevan for the UN CBD COP17, and so does the wildlife 🐾

 

Across Yerevan’s streets and metro stations, silhouettes of endangered species now welcome thousands of people who bypass every day.

 

WWF President Adil Najam and WWF-Armenia Director Levon Aghasyan stopped by to see them too.

 

For the last 25 years, WWF Armenia has been working to ensure that the animals gone return to their historic habitats👇

 

🐆 The Persian leopard: from recorded 0-1 animal in 2002, 5-8 animals at present, including 2 reproducing females.

 

🦌 The Caspian red deer: gone since 1954, now back with 22 released into the wild.

 

🐐 The Bezoar goats: population has nearly quadrupled since 2002, with more than 3,000 today.

 

Return is possible, but it takes protected areas, eco-corridors and communities engaged in conservation.

 

COP17 Armenia Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality

 

#TheyAreReturning #WWF #Armenia #ՆրանքՎերադառնումԵն #WWFՀայաստան #COP17 #CBDCOP17

Share This