Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի. Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ

Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի 69%-ով՝ հասնելով տարեկան 657,5 միլիոն դոլարի՝ ըստ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների պատրաստած զեկույցի։

Զեկույցում նշվում է, որ արժեքը կավելանա 268,5 միլիոն դոլարով կամ 69%-ով՝ 389-ից հասնելով 657,5 միլիոն դոլարի։

Պարզաբանվում է, որ գնահատումը ելնում է հազար խորանարդ մետրի դիմաց 300 դոլար գնի ենթադրությունից՝ մատակարարումների ֆիզիկական ծավալների պահպանման դեպքում, իսկ գործող բազային գինը 177,5 դոլար է։

Share This