ՇՊՀ-ի ուսանողուհի Անահիտ Վարագյանն արժանացել է միջազգային համագործակցության հավաստագրի

Շիրակի պետական համալսարանի «Պատմություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Վարագյանը հաջողությամբ ավարտել է ԵՊՀ-ի  հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ անցկացված՝ «ԵՄ քաղաքականության շրջանակը և որոշումների կայացումն ուղղորդող հիմնական սկզբունքները» թեմայով դասընթացը և ստացել մասնակցության հավաստագիր։

Հայաստանի տարբեր բուհերից նշված դասընթացին մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 360 դիմորդներ, որոնցից ընտրության փուլն հաջողությամբ հաղթահարել և դասընթացին մասնակցելու հնարավորություն էին ստացել միայն 30-ը։ Հատկանշական է, որ մարզային բուհերից ընտրված միակ մասնակիցը մեր ուսանողուհի Անահիտ Վարագյանն էր։ Նրա արձանագրած այս ակնառու հաջողությունը ոչ միայն իր անձնական մեծ ձեռքբերումն է, այլև Շիրակի պետական համալսարանում մատուցվող կրթության որակի, ուսանողների բարձր պատրաստվածության ու մրցունակության հերթական ապացույցը:

Ջերմորեն շնորհավորում ենք Անահիտ Վարագյանին այս կարևոր ձեռքբերման առիթով և մաղթում նորանոր մասնագիտական  հաջողություններ։

Share This